Թուրքիայի Մալաթիա քաղաքում հարձակվել են հայկական միության շենքի վրա (տեսանյութ)
Թուրքիայի Մալաթիա քաղաքում երեկոյան անցորդներից մեկը քարով հարվածել է «Փրկության եկեղեցիների միությանը» պատկանող գրախանութի ապակուն և արագ հեռացել դեպքի վայրից: Այս մասին հաղորդել է «Hurriyet»ը:
Ինչպես նշվում է, անցորդներն անմիջապես ոստիկանությանը հայտնել են կատարվածի մասին: Ոստիկանները վերցրել տեսախցիկների տեսագրությունները։
Գրախանութի ներսում գտնվում է «Փրկության եկեղեցիների միության» գրասենյակը և այն պատկանում է հայ համայնքին։