Մարսելում Սողոմոն Թեհլերյանի անունով հրապարակ է բացել (տեսանյութ)
Ֆրանսիական Մարսել քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանի անունը կրող հրապարակի բացման արարողությունը: Թեհլերյանը կազմակերպել ու իրացրել է Հայոց ցեղասպանության գլխավոր ոճրագործներից մեկի՝ Թալեաթ փաշայի դատաստանը:
Հրապարակի բացման արարողությանը մասնակցել ու Sputnik Армения-ի հետ իր տպավորություններով կիսվել է հայկական արմատներով ֆրանսիացի Ազատ Ղազանչյանը:
«Գաղափարը պատկանում է նաեւ ֆրանսիաբնակ հայ Օհան Եկիմյանին: Նա դիմել է Մարսելի ղեկավարությանը, ովքեր, իրենց հերթին, հավանություն են տվել առաջարկին: Այն, որ Մարսելում արդեն կա Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ, մեծ պատիվ ու հպարտություն է ողջ հայ համայնքի համար»,-ասել է Ղազանչյանը, նշելով, որ այս իրադարձությունն աննախադեպ է ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ ողջ Եվրոպայի մասշտաբով: