Օլիգարխի որդին Կրեմլի մոտ մեքենայով սլացել է մայթով (տեսանյութ)
Մոսկվայում բիզնեսմենի որդին Կրեմլի մոտ մեքենայով շրջել է փողոցի մայթով: 18-ամյա Իլյան իր «BMW»-ով որոշել է շրջանցել խցանումը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Mash» Telegram-յան ալիքին:
Ինչպես հաղորդվում է‚ այս դեպքն առաջինը չէ. «Instagram»-ում հարուստ երեխաների նմանատիպ տեսանյութերը շատ են:
«Հեյ‚ եղբայրս‚ հեռու գնա այստեղից»‚- այսպես է երիտասարդը դիմել մայթի անցորդներից մեկին: