Չորս դեռահասներ ծեծելով սպանել են իրենց ընկերոջը
15-18 տարեկան դեռահասներ հարբելուց հետո այնքան են ծեծել իրենց ընկերոջը‚ որ նա մահացել է: Նա ծնվել էր 1992 թվականին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ինչպես հայտնի է դարձել‚ պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին‚ երիտասարդի մարմինը հայտնաբերել են փողոցում՝ շենքերից մեկի մոտ: Իրավապահ մարմինները պարզել են‚ որ խմելուց հետո 4 դեռահասներ‚ որոնց թվում քոլեջի առաջին կուրսեցիներ և մեկ 10-րդ դասարանցի է եղել‚ հարձակվել են իրենց ընկերոջ վրա և ծեծել նրան: Ստացած վնասվածքներից նա մահացել է:
Բոլոր 4 երիտասարդներին հայտնաբերել են: Նրանցից մեկին ձերբակալել են‚ մյուսներին ստորագրությամբ բաց են թողել: