Մոնթե Մելքոնյանը՝ կնոջ՝ Սեդայի հետ. Երևան, Կարապի լիճ
Սեդա Մելքոնյանի հուշերից. «Սրճարաններ շատ չէինք գնում, երբեմն «Առագաստ» էինք գնում, քանի որ մոտ էր հանրակացարանին, որտեղ ապրում էինք: Առավոտները հաճախ Կասկադի մոտ գտնվող փոքրիկ սրճարանն էինք գնում, փռում էինք մեր տետրերն ու գրքերն ու սկսում կարդալ, պարապել: Մոնթեն, որ բանտում էր եղել, փակ տեղեր չէր սիրում, ազատ ու բաց տեղեր էր նախընտրում: Իսկ հիմա, երբ Երևան եմ գալիս, առաջինը Եռաբլուր եմ այցելում: Գնում եմ նաև Գեղարդավանք, որտեղ ամուսնացել ենք»:
Ռուբեն Շախյան. Ֆեյսբուք: