Խմած աղջիկը սպանել է խորթ հոր ընկերոջը՝ 150 անգամ դանակահարելով
Պենզայի շրջանում աղջիկը դաժանաբար է վարվել հյուրի հետ ընտանեկան խնջույքի ժամանակ: Այս մասին գրում է Life.ru-ն: Տղամարդը դանակի ավելի քան 150 հարված է ստացել:
Պատահարը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին: Աղջիկը մոր‚ խորթ հոր և նրա 45-ամյա ընկերոջ հետ ալկոհոլ է խմել: Խնջույքի ժամանակ 21-ամյա աղջիկը վիճել է հյուրի հետ‚ դանակ վերցրել և երկու անգամ հարվածել նրա կրծքավանդակին:
«Վերջինս‚ գիտակցությունը կորցնելով‚ ընկել է գետնին: Այն ժամանակ նա մյուս ձեռքին ևս մեկ դանակ է վերցրել և երկու դանակներով բազմաթիվ հարվածներ է հասցրել գլխի‚ մարմնի‚ ձեռքի և ոտքերի վրա՝ պատճառելով ավելի քան 150 կտրած-ծակած վնասվածք»‚- հաղորդել են քննիչները:
Հաղորդվում է‚ որ այդ ժամանակ խորթ հայրը քնած է եղել‚ իսկ մայրը գտնվել է հարևան սենյակում: Տուժածն արյունահոսել է և որոշ ժամանակ հետո մահացել է դեպքի վայրում:
Փորձաքննությունը ցույց է տվել‚ որ աղջիկը չի գիտակցել իր գործողությունների վտանգը և չի կարողացել կառավարել ինքն իրեն: