Մանկապարտեզում 3-ամյա երեխայի մոտ մարիխուանա է հայտնաբերվել
Իտալիայի հարավային շրջանում գտնվող Բարի քաղաքի մանկապարտեզներից մեկում դաստիարակը 3-ամյա երեխայի մոտ հայտնաբերել է մարիխուանա: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Մանկապարտեզի տնօրինությունը անմիջապես զանգահարել է ոստիկանություն: Ծանոթանալով դեպքի մանրամասներին՝ ոստիկաններն անմիջապես գնացել են այնտեղ, որտեղ ապրում էր աղջիկը և խուզարկել բնակարանը, որտեղ այդ ժամանակ գտնվում էր աղջկա՝ 31-ամյա նիգերիացի հայրը: Արդյունքում բնակարանից հայտնաբերվել է ևս 2 գրամ թմրանյութ:
Տղամարդու դեմ հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի թմրանյութ պահելու մեղադրանքով: