Ժամադրության ժամանակ տղան կրակել է աղջկա վրա
Աղջիկը հրազենային վիրավորում է ստացել Մոսկվայի մերձակայքում: Ինչպես հայտնի է դարձել «РЕН ТВ» հեռուստաալիքին‚ պատահարը տեղի է ունեցել Օդինցովոյի շրջանում:
Պարզվել է‚ որ աղջիկը զբոսնել է իրեն քիչ ծանոթ մի երիտասարդի հետ: Ինչ-որ պահի նա հանել է իր ատրճանակը և սկսել կրակել ծառերի վրա:
Աղջիկը վազել է‚ իսկ երիտասարդը պատահաբար կրակել է նրա ձախ ոտքին: Նրան հոսպիտալացրել են: Դեպքի հետ կապված ստուգումներ են անցկացվում:
Իրավապահ մարմնի մամուլի ծառայությունում հաղորդել են‚ որ հերթապահ մաս հաղորդագրություն չի ստացվել:
Հեռուստաընկերության տվյալներով՝ աղջիկը դիմել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկի բժիշկներին: