Ադանայի փողոցներից մեկում հայտնաբերվել է ոսկով լցված չհրկիզվող պահարան (տեսանյութ)
Ադանայի փողոցներից մեկում հայտնաբերվել է չհրկիզվող պահարան, որի մեջ ոսկի է եղել: Այս մասին գրում է Newsturk.ru-ն:
Տեղի բնակիչներից մեկը նկատելով այն, զանգահարել է մոտակա ոստիկանական բաժանմունք:
Իրավապահներին հաջողվել է բացել չհրկիզվող պահարանը, որտեղից դուրս են բերել 5100 դոլարի ոսկի: Շուտով ոստիկաններին հաջողվել է գտնել չհրկիզվող պահարանի սեփակնատիրոջը: Պարզվել է, որ նա միակ զոհը չէ: Գողերին հաջողվել է տանից վերցնել ոչ միայն պահարանն, այլ` հեռուստացույց և այլ թանկարժեք իրեր:
Երկու ձերբակալված հանցագործներից մեկը եղել է զոհի որդին, ով ասել է թե նրանք սկզբում ուզել են գողանալ միայն չհրկիզվող պահարանը, բայց քանի որ այն շատ ծանր է եղել` թողել են փողոցում: