Թուրքիայում մայրը խեղդել է իրեն հարևանի հետ անկողնում տեսած իր 10–ամյա որդուն (լուսանկարներ)
Թուրքիայի Սաքարիա նահանգի Քարասուի շրջանում 40–ամյա կինը ոստիկանություն է ներկայացել ու հայտել, որ բարձով խեղդել է 10–ամյա որդուն։ Այս մասին ասում է newsturk.ru-ն:
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Քարասուի շրջանում բնակվող ընտանիքում առավոտյան 10–ամյա տղան մտել է ծնողների ննջասենյակ և մորն ու հարևանին գտել անկողնում պառկած։ Մայրն անմիջապես բարձը վերցրել ու խեղդել է որդուն։ Որոշ ժամանակ անց, նա գնացել և ներկայացել է ոստիկանություն՝ պատմելով տեղի ունեցածի մասին։
Մայրը խոստովանել է, որ չի ցանկացել, որ որդին տանջվի այն մտքից, որ իր մայրը դավաճանել է հորը այլ տղամարդու հետ, որի պատճառով սպանել է նրան։
Երեխայի հայրը աշխատանքի վայրում դեպքի մասին տեղեկանալուց հետո ուշագնաց է եղել և տեղափոխվել հիվանդանոց։