Եգիպտոսի ահաբեկչությունից հետո ոչնչացվել է 30 գրոհային
Եգիպտոսի իրավապահ մարմինների աշխատակիցները 30 գրոհային են ոչնչացրել հակաահաբեկչական գործողության ընթացքում: Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ահաբեկիչները ոչնչացվել են Սինայի թերակղզու կենտրոնական մասում գտնվող Էր Ռիսան գյուղում:
Եգիպտոսի ավիացիան մի քանի ավտոմեքենա է ոչնչացրել, որոնք օգտագործվել են մզկիթի վրա հարձակման ժամանակ:
Նշվում է, որ շարունակվում են գրոհայինների թաքստավայրերի որոնումները:
Հիշեցնենք, որ երեկ Եգիպտոսի Սինայի թերակզղու հյուսիսում գտնվող մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել, որի հետևանքով, վերջին տվյալների համաձայն, մահացել է 235 և վնասվածքներ ստացել ավելի քան հարյուր մարդ: Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ օրվա աղոթքի ժամանակ:
Reuters գործակալության հաղորդմամբ՝ գրոհայինները ոչ միայն գործարկել են պայթուցիկ սարքը, այլ նաև կրակ բացել մարդկանց վրա: