Դոնալդ Թրամփը հրաժարվել է Time Magazine-ի «Տարվա տղամարդ» տիտղոսից
Time Magazine ամսագիրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է դառնալ «Տարվա տղամարդ», սակայն Թրամփը հրաժարվել է: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Զանգահարեցին Time Magazine-ից, որպեսզի ասեն, որ մտադիր են ինձ «Տարվա տղամարդ» հայտարարել, ինչպես անցած տարի, սակայն ես պետք է համաձայնեմ հարցազրույցի ու մեծ ֆոտոշարքի։ Ես հրաժարվեցի այդ առաջարկից: Բայց, ամեն դեպքում, շնորհակալություն»,- գրել է Թրամփը թվիթերյան իր էջում: