2018-ի մարտին Երեւան կժամանեն Չառլի Չապլինի դուստրն ու թոռնուհին
Չառլի Չապլինի դուստրը՝ Վիկտորիա Թիերե Չապլինը, ու թոռնուհին՝ Աուրելիա Թիերեն, շուտով կլինեն Երեւանում: Այս մասին հայտնել է բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը: Նա ֆեյսբուքի իր էջում հրապարակել է «Պատերի համր շշուկը» ներկայացման ազդագիրը և գրառում կատարել:
«Շուտով Չապլինի դուստրն ու թոռնուհին կլինեն Երեւանում»,- գրել է նա:
Ներկայացումը խաղացվելու է մարտի 16-ին և 17-ին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում: Սցենարի հեղինակն ու բեմադրիչը Վիկտորիա Թիերե Չապլինն է: Դերերում հանդես են գալիս Աուրելիա Թիերեն, Ժեմ Մարտինեսը, Մագնուս Ժակոբսոնը: