Հայաստանի և Իսպանիայի Արտգործ նախարարները հանդիպում-քննարկում են ունեցել
Բրյուսելում, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Սայմոն Քովենին:
ԱԳՆ-ից հայտնում են, որ արտգործնախարարները մտքեր փոխանակեցին հայ-իռլանդական հարաբերություններն առավել սերտացնելու հնարավոր ուղիների շուրջ:
Զրուցակիցները երկուստեք ընդգծեցին երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առեւտրատնտեսական համագործակցության խորացման կարեւորությունը:
Հանդիպման ընթացքում արծարծվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը, երկկողմ փոխայցելությունների կազմակերպմանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին, մտքեր փոխանակվեցին Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ: