Իրկուտսկի տայգայում արջը գողացել է որսորդի զենքերն ու փախել
Ձմեռակացներից մեկում‚ որսորդը թողել է իր երկու զենքերն ու գնացել ջրի ետևից‚ երբ վերադարձել է նկատել է առջի‚ որը դուրս է գալիս ձմեռանոցից: Որսորդը թաքնվել է անտառում այնքան ժամանակ‚ մինչև արջը հեռացել է: Վերադառնալով ձմեռանոց որսորդը նկատել է‚ որ զենքերն այնտեղ չեն: Այս մասին գրում է ntv.ru-ն հղում տալով՝ УМВД-ին:
Սկզբում որսորդը փորձել է ինքնուրույն գտնել զենքերը‚ սակայն արդյունք չի ունեցել: Այնուհետև դիմել է ոստիկանություն‚ ոստիկաններին նույնպես չի հաջողվել գտնել արջին‚ քանի որ ձյունը մաքրել էր արջի հետքերը:
Դեպքը համարվում է օրենքի խախտում՝ զենքի օգտագործման նկատմամբ‚ որի պատճառով որսորդը կկալանավորվի 1 տարով‚ կամ կտուգանվի: