Իրանի արևմուտքում երկրաշարժի արդյունքում տուժել է 36 մարդ
Այսօր առավոտյան (տեղական ժամանակով 2.00-ին) Իրանի արևմուտքում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ինչի հետևանքով տուժել է 36 մարդ: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Երկրաշարժը գրանցվել է Լորեստան նահանգում ՝ Բորուջերդ քաղաքից ոչ հեռու: Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Լորեստան նահանգի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչ Ռեզա Արյային հայտնել է մարդիկ վնասվածքներ են ստացել տնից դուրս գալու փորձի ժամանակ:
Հիշեցնենք, որ Իրանում նոյեմբերի 12-ի երեկոյան տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել էր 530-ի: Մոտ 70 հազար մարդ մնացել է անտուն: Երկրաշարժը զգացվել էր նաև Հայաստանում: