Ես երջանիկ կլինեի, եթե հայրս ողջ լիներ. Մարիամ Մելիքյանի անկեղծ խոստովանությունները
Asekose.am-ի բլից հարցերին պատասխանել է դերասանուհի Մաիամ Մելիքյանն է:
Կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:
Կյանքիս ձեռքբերումն ընտանիքս ու Կամիլաս են, իսկ ձախողումը, որ հեռու եմ իմ Երևանից:
Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչը կփոխեիք:
Չեմ ցանկանա ոչինչ փոխել:
Աշխատանքից դուրս ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ 3 բառով:
Ակտիվ, հոգատար ու խելառ:
Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում:
Երազիր այնպես, ասես ապրելու ես ընդմիշտ, բայց ապրիր այնպես կարծես կյանքիդ վերջին օրն ես ապրում:
Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել`կներես:
Աղջկաս, ով ինձ շատ է բարկացնում, բայց ամեն անգամ ներողություն եմ խնդրում:
Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` սիրում եմ:
Ամուսնուս և աղջկաս շատ հաճախ եմ ասում:
Խոսք, որը չեք հասցրել ասել:
Ես հեռանում եմ այս կյանքից (ժպտում է):
Ո՞ւմ եք կարոտում:
Հայրիկիս:
Իրադարձություն, որը ստիպել է Ձեզ արտասվել:
Վերջին անգամ արտասվել եմ, երբ եղբորս նոր երգն եմ լսել:
Ես երջանիկ կլինեի, եթե…
Հայրս ողջ լիներ:
Բամբասանք Ձեր մասին, որը Ձեզ զվարճացրել է:
Իմ մասին յուրաքանչյուր բամբասանք ինձ զվարճացնում է: