Պուտինը կարող է նոր մրցակից ունենալ
Ռուսական իշխանությունները մտածում են նախագահական ընտրություններում նոր թեկնածուի հայտնվելու մասին, ով, օրինակ, կլինի բիզնեսի կամ լիբերալների ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է «Ведомости» թերթը` հղում տալով երկու մարդու, ովքեր մոտ են կանգնած Կրեմլին:
Թերթի աղբյուրներից մեկը հավատացնում է, որ ընտրություններից առաջ «դեռևս անակնկալներ կլինեն»: Նոր թեկնածուի անհրաժեշտության մասին վերջնական որոշում դեռևս չի կայացվել:
«Կրեմլում համակարգն այժմ այնպես է աշխատում, ասես մութ սենյակում փիղ կա կանգննած, մեկ մարդ նրա կնճիթից է պահում, երկրորդը` ոտքից, երրորդը` ականջից: Յուրաքանչյուրը կարող է բռնել իր մասը, սակայն հասկանալ, թե ինչ է ամբողջությամբ տեղի ունենում, չի կարելի»,- նշել է աղբյուրը:
Նախագահի քարտուղարությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ «լիովին լրջությամբ» կարող է դիտարկվել նախկին ֆիննախ Ալեքսեյ Կուդրինի առաջադրումը: