Հղի ռուս կինը դանակահարել է իր 4-ամյա որդուն` փորձելով հանգստացնել նրան
Օմսկում 29-ամյա հղի կինը դանակահարել է իր 4-ամյա որդուն` փորձելով հանգստացնել նրան: Այս մասին հայտնում է տարածաշրջանի ՔԿ-ն: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին: Ինչպես հաջողվել է պարզել քննությանը, երեխան խփել է 9-ամսական քրոջը և չի արձագանքել մոր խնդրանքին, ով հորդորում էր դադարել երես առնել: Բռնկված մայրը, ով այդ պահին միրգ էր կտրատում, դանակը նետել է նրա վրա:
Արդյունքում երեխան տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց` որովայնի շրջանում ստացած վերքերով: Հարուցվել է քրեական գործ:
Հաշվի առնելով կնոջ դրական բնութագրումն ու երրորդ հղիությունը` կասկածյալի խափանման միջոց է ընդունվել ստորագրությամբ քաղաքից դուրս չգալու պայմանը: