Հայաստանը կարող է հայտնվել հարկային ապաստանների ԵՄ «սև ցուցակում»
Եվրոպական միությունը դեկտեմբերին կարող է ընդգրկել Հայաստանը հարկային ապաստարան համարվող՝ եկամուտները թաքցնելու համար հարմար երկրների «սև ցուցակում»:
Այս մասին է գրում Bloomberg գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Որոշման նախագիծը պատրաստվել է նոյեմբերի 21-ին:
Գործակալությունը գրում է, որ «սև ցուցակում» հայտնվելու վտանգի առաջ է կանգնած նաև Թուրքիան: ԵՄ աշխատանքային խումբը, ուսումնասիրությունների արդյունքում «ոչ բավարար» է համարել թափանցիկությունը այս երկրի հարկային ոլորտում:
Հարցը քննարկվելու է ԵՄ կառավարությունների ներկայացուցիչների կողմից՝ ֆինանսների նախարարների հանդիպմանն ընդառաջ: «Սև ցուցակում» կարող են հայտնվել ավելի քան 36 երկիր՝ ներառյալ Սերբիան, Կուկի կզղիները, Պանաման, Թունիսը և Մարշալյան կղզիները:
Նախորդ զեկույցների համաձայն՝ ԵՄ պաշտոնատար անձինք նախազգուշացրել էին 53 երկրի, որ վերջիններս գտնվում են «սև ցուցակում» հայտնվելու վտանգի տակ: