Ադրբեջանցիները սովորում են պատերազմել, ուստի մյուս անգամ ավելի վտանգավոր են լինելու, քան նախկինում Վովա Վարտանով
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարտանովը հայտարարեց, եթե 10 տարի առաջ ադրբեջանական զինավարժություններում մասնակցում էին 500-800 հոգի, ապա Նախիջևանի զորավարժություններին մասնակիցների թիվը հասնում է տասնյակ հազարների։
Վարտանովը հայտնել է իր անհանգստությունը. «Ադրբեջանցիները սովորում են պատերազմել, ուստի մյուս անգամ ավելի վտանգավոր են լինելու, քան նախկինում»։
Նրա խոսքերով՝ ադրբեջանական բանակի որակական աճի օրինակ է այն, որ առաջներում ավիացիայի զորախաղերի ժամանակ ադրբեջանական օդաչուները հասնում էին թուրքերի մոտ, այնտեղից նոր ինքնաթիռով շարունակում, իսկ հիմա ավիացիայի զրավարժությունների ժամանակ իրենց սեփական տեխնիկայով անցնում են 1000 կմ։
Նա հորդորում է ուշադրություն դարձնենլ, թե որքան է ադրբեջանական զորավարժությունների ծավալը մեծանում եւ որքան են այդ զորավարժությունները հաջողված։ «Եթե մենք թղթի վրա ենք բարեփոխումներ անում, նրանց բանակը իրական կյանքում է բարեփոխվում․ նրանք ավելի շատ փամփուշտ են կրակում, տանկեր են ավելի շատ քշում, ավելի շատ ժամանակ ենք տրամադրում ուսումնական պրոցեսին, քան մենք։ Մինչդեռ մեր զինվորների մոտիվացիան չմեռնելն է, դրա համար են մեր զինվորները ավելի լավ կռվում»,-նշեց նա։