Կողոպտել են են հայ ընտանիքին պատկանող ալկոհոլի գործարանը
Լոս Անջելեսում գողերը 1800 գալոն օղի են գողացել Արտա Ղուկասյանի ընտանիքին պատկանող գործարանից: Այս մասին գրում է KTLA5-ը։
Նրանք տարել են ավելի քան 9 հազար շիշ օղի՝ 280 հազար դոլար ընդհանուր արժողությամբ։
Ըստ տուժողի՝ գողերը տարել են նաև գործարանի գույքը։ Նա կարծում է, որ մոտ 3 շաբաթ առաջ չարագործներին ֆիքսել է անվտանգության տեսախցիկը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը չորեքթաթ սողում շենքի տանիքին։
Այդ ժամանակ ոչինչ չէր ձեռնարկվել։
Ղուկասյանը մտահոգ է այն հանգամանքով, որ գողերը կփորձեն ալկոհոլը վաճառել անչափահասներին։