Հոգնել է իր անվան հետ կապված աղմուկից. Արմեն Ջիգարխանյանի ընկերը հերքել է նրա հոսպիտալացման մասին լուրը
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը գտնվում է հանգստյան տանն ու իրեն լավ է զգում: Այս մասին հայտնել է դերասանի ընկերը` Արթուր Սողոմոնյանը «Московский комсомолец»-ին` հերքելով դերասանի հոսպիտալացման մասին լուրը:
«Սա հերթական սուտն է: Նա երեկվանից հանգստյան տանն է: Նա հիմա իրեն ավելի լավ է զգում, քան առաջ, պարզապես հոգնել է իր անվան հետ կապված աղմուկից»,-ասել է Սողոմոնյանը՝ հավելելով, որ Ջիգարխանյանն իր վարորդի հետ է մեկնել թատրոնից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարաշել այն մասին, որ Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. նա չի կարողանում քայլել: «Դիաբետի պատճառով նա չի կարողանում քայլել: Նրան հիվանդանոց է տեղափոխել ռեժիսոր Յուրի Կլեպնիկովը»,- ասել էր թատրոնի մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ դերասանի և նրա երիտասարդ կնոջ բաժանման շուրջ աղմուկը չի դադարում, ավելին` օրեցօր երկու կողմերն էլ նոր, սկանդալային հայտարարություններով են հանդես գալիս: