Երկու երիտասարդներ կարողացել են բանկից 44 մլն գողանալ
Անհայտ անձինք երկու տարբեր մետրոպոլիտենների բանկերում կարողացել են պահոցներից մոտ 44 մլն ռուբլի գողանալ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Հատկանշական է, որ նրանցից յուրաքանչյուրը գողացել է ուղիղ 22 մլն ռուբլի:
Գումարները գողացել են տարբեր արժույթներով՝ ռուբլի, դոլար և շվեյցարական ֆրանկ:
Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի Տվերսիկի շրջանում:
Իրավապահները այժմ ուսումնասիրում են բանկերի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները: Հարուցվել է քրգործ՝ գողություն կատարելու հոդվածով: