Վուդրո Վիլսոնի՝ 1920թ-ի նոյեմբերի 22-ին կայացրած իրավարար վճիռը
Եթե անգամ պարզվի, որ երկրագունդը կլոր չէ, այլ՝ տափակ,
Եթե անգամ պարզվի, որ Անտարկտիդայում կյանք կա, ու Հիտլերն էլ այնտեղ է սատկել,
Եթե անգամ պարզվի, որ Բրիտանական նավատորմը Հայկական լեռնաշխարհ չի կարողանում բարձրանալ,
Եթե անգամ պարզվի, որ Ռուսաստանը մոռացության է տալու Սարիղամիշի և այլ ճակատամարտերում զոհված իր զինվորների հիշատակը, իսկ նորաստեղծ միացյալ ՀՕՊ-ը, զորախումբ-հրամանատարությունը այլ նպատակով են, քան...
Եթե անգամ պարզվի, որ Սևրի դաշնագիրը չի օրինական ուժ ունեցող պայմանագիրը, այլ՝ Մոսկվայինը կամ Կարսինը
Եթե անգամ պարզվի, որ 2018թ-ի գարուն մենք մտնելու ենք ՀՀ-ԹՀ արձանագրությունների ստորագրություններն ետ չկանչած,
Եթե անգամ պարզվի, որ Արևմտյան Հայաստանի տարածքի վրա ապրող քրդերի կեսը ծպտյալ հայեր չեն,
Եվ անգամ եթե ցորեն «չէղնի քանց ընկույզ մի, և գարին` քանց մասուր մի»,
Միևնույն է,
Վուդրո Վիսլոնի՝ 1920թ-ի նոյեմբերի 22-ին կայացրած իրավարար վճիռը
- Սևրի պայմանագրից անկախ է,
- ԱՄՆ Կոնգրեսի՝ Հայաստանի մանդատը մերժելու որոշումից անկախ բան մըն է
- Հայաստան-Թուրքիա պետական սահմանի միակ օրինական փաստաթուղթն է
- Անժամանցելի է
- Անբեկանելի է
- և պարտադիր է ի կատար ածման համար
+ ԱՄՆ օրենսդրության մաս է կազմում.
Արմենակ Մանուչարյան. Ֆեյսբուք