Ուկրաինայի իշխանությունները մինչև Նոր տարի կարտաքսեն Սաակաշվիլիին
Ուկրաինայի իշխանությունները մտադիր են Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիին երկրից արտաքսել մինչև Նոր տարի: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
«Սաակաշվիլիին Ուկրաինայից արտաքսելու պատրաստությունը տեղի է ունենում հատուկ գործողության ձևաչափով: Վրացիների արտաքսումը, ում մենք հետևել ենք մի քանի օր առաջ, պատրաստության մի տարրն է: Սաակաշվիլիին կարտաքսեն ոչ թե Վրաստան, այլ երրորդ երկիր: Հնարավոր է, դա լինի Լեհաստանը, որտեղից նա եկավ Ուկրաինա վերջին անգամ»,- նշել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը:
Նրա խոսքով՝ գործողությանը մասնակցում են իրավապահ տարբեր մարմիններ: Բացառված չէ, որ արտաքսումը տեղի կունենա ամանորյա տոներից առաջ, որպեսզի տեղեկատվական աղմուկ չբարձրանա: