Մոսկվայում արտակարգ դրություն է՝ կապված եղանակի կտրուկ սառեցման հետ
Օդերևութաբանները Մոսկվայի բնակիչներին նախազգուշացրել են մոտակա օրերին եղանակի կտրուկ սառեցման մասին: Այս մասին հայտնում է «m24»-ը:
Ինչպես հաղորդվում է, ձյան‚ մերկասառույցի և ջերմաստիճանի կտրուկ նվազման պատճառով Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվել:
ՌԴ մայրաքաղաքում 15.00-ից 18.00 օդի ջերմաստիճանը կիջնի 0°С-ից ցածր:
Նոյեմբերի 23-ի գիշերը Մոսկվայում ջերմաստիճանը կիջնի --5°С-ի‚ տեղ-տեղ նաև -7°С: