Սերժ Թանկյանը զարդերի հավաքածու է թողարկել (լուսանկարներ)
Տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում, և սա ամենից լավ ապացուցում է SOAD-ի մեներգիչ Սերժ Թանկյանը:
Երաժիշտն իր Instagram-ի հետևորդներին ցույց է տվել իր հեղինակած զարդերը:
«11 տարեկանից սկսած՝ ես օգնել եմ իմ հորեղբորն իր ոսկերչական բիզնեսում: Համալսարանն ավարտելուց հետո ես երկար ժամանակ աշխատել եմ նրա հետ: Ես նրանից շատ բան եմ սովորել առևտրի, բիզնեսի և կյանքի մասին:
Այսպիսով, ինձ համար մեծ պատիվ է Leon's of Beverly Hills-ի համար իմ սեփական զարդերի հավաքածուի դիզայնով զբաղվելը: Ահա իմ առաջին աշխատանքը՝ «Աչք»»,- սոցցանցում հրապարակած լուսանկարներին կից գրել է նա: