Մանկապիղծն իր զոհի հետ նույն բանտախցում է հայտնվել
Բրիտանացի Գարի Մոթթերսհեդը (Gary Mottershead) կալանավորվել էր իր կնոջը ծեծի ենթարկելու մեղադրանքով և ուղարկվել այն բանտախուցը‚ որտեղ ևս մի իրավախախտ կար: Վերջինս հայտնել է‚ որ իր հարևանը բռնաբարել է իրեն 30 տարի առաջ: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Տուժողը‚ ում անունը չի հայտնվում‚ սկզբից չէր ճանաչել տղամարդուն‚ սակայն շուտով նա համոզվել է‚ որ դա հենց այն մանկապիղծն է‚ ով շարունակաբար բռնաբարել է իրեն 1981-ից 1983 թվականներին: Իր մեղադրանքը նա հայտնել է բանտի ղեկավարությանը:
Հետագա հետաքննության արդյունքում պարզվել է‚ որ առաջին հարձակումը տեղի է ունեցել‚ երբ Մոթթերսհեդը 15 տարեկան է եղել: Դեռահասին խնդրել էին ապագա զոհին՝ 6-ամյա տղային նայել‚ քանի դեռ ծնողները տանը չեն: Դեռահասը սիդր է խմացրել երեխային և բռնաբարել:
Հետագայում Մոթթերսհեդին երեխայի ծնողները որպես դայակ հաճախակի կանչում էին իրենց տուն և թողնում երեխաներին նրա հսկողության տակ‚ ով էլ պարբերաբար բռնաբարում էր երեխային: Ընդ որում՝ նա իր զոհին սպառնում էր‚ որ եթե ինչ-որ մեկը այդ մասին իմանա‚ ապա կպատժի նրա քրոջը:
Չնայած հանցագործության տեղի ունենալուց հետո այսքան ժամանակ է անցել‚ դատարանը բռնարարին 6 տարվա ազատազրկման է դատապարտել: