Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծել միայն Ռուսաստանը. Էրդողան
Միայն Ռուսաստանը կարող է լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ուստի այսօր Սոչիում ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ այս հարցը կբարձրացվի. այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
«Ավելի վաղ ես քննարկեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Պուտինի հետ, և նա ինձ ասաց, որ Ռուսաստանը անում է ամեն հնարավորը` այդ խնդրի լուծման համար: Կրկին կոչ եմ արել ՌԴ նախագահին` ավելի ուշադիր լինել հինգ շրջանների վերադարձի հարցի նկատմամբ, քանի որ միայն Ռուսաստանը կարող է լուծել այդ խնդիրը» – ասել է Էրդողանը:
«Ես այս հարցը կրկին բարձրացնելու եմ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեզ համար ազգային խնդիր է», – հայտարարել է Թուրքիայի նախագահը: