Օրը 4 բաժակ սուրճ կամ թեյ խմելուց առաջանում է ցածր ճնշման խնդիր
Ֆրանսիացի գիտնականները անցկացրել են մի շարք ուսումնասիրություններ և եկել այն եզրահանգման, որ օրվա ընթացքում 4 բաժակ թեյ կամ սուրճ խմելն իջեցնում է ճնշումը: Պարզվում է ճնշման հետ խնդիրներ ունեցող մարդիկ ունեն ցածր ճնշում: Այս հետազոտություններն իրականացրել են Ֆրանսիայի պրոֆիլակտիկ կլինիկայի հետազոտական կենտրոնը: Հետազոտությանը մասնակցել են 16-95 տարեկան մարդիկ:
Նրանք միաժամանակ նշել են այն խմիչքները, որոնք օրվա ընթացքում օգտագործում են: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ցածր ճնշում ունեցողները հիմնականում օրվա մեջ խմում են շատ սուրճ և թեյ: