Հայկական գերեզմանի վրա զուգարան կառուցող թուրք քաղաքապետին իր տեղը պետք է ցույց տալ. Փայլան
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Վանի Արտամեդի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հայտարարություններին կապված հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանը քանդելու խնդրին։
Կարո Փայլանը Twitter–ի իր էջում հիշեցրել է Մշակույթի նախարարի խոսքերը, որ հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանը քանդվելու է, որից հետո նշել Արտամեդի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պնդումը, թե այն չի քանդվելու։
«Եկեք անցնենք քաղաքապետի պաշտոնակատարի ատելություն սերմանող խոսքերը, սակայն գերեզմանի վրա զուգարան կառուցելու գործում նրան իր տեղը պետք է ցույց տալ»,–գրել է Կարո Փայլանը։