Ծնողները երեխային հանձնել են մանկատուն՝ աղանդում չներգրավվելու պատճառով
ՌԴ Սամարայի շրջանի Սիրզան քաղաքում ծնողները 13-ամյա երեխային հանձնել են «Իսկորկա» մանկատուն‚ հայտնում է Life.ru-ն:
Երեխայի հարազատ հայրը՝ Գեննադին և խորթ մայր Դարյան հայտնել են‚ որ տղան անկառավարելի է դարձել‚ վատ է սովորում և հիստերիաներ է անում:
Երեխան իր հերթին տատին պատմել է‚ որ հարազատները այդպես են վարվել‚ քանի որ նա հրաժարվել է աղանդում ներգրավվել: Նիկիտայի Հայրը և խորթ մայրը Վիլյամ Բրանհամի հետևորդներ են: Նրա ավագ եղբայր Ստեփանը ծնողներին հայտնել է‚ որ չի հավակնում ծնողների ընտրությանը‚ ուստի կմնա տանը: Իսկ Նիկիտան իր փոքր տարիքի համար ուղարկվել է մանկատուն:
«Ստիպում են քարոզներ լսել‚ կարդալ այդ Բրանհամին: Սակայն երեխան ընդդիմանում է»‚ - նշել է Նիկիտայի տատը՝ Օլգա Սկոմորոխովան:
Հարազատները պատրաստ են ետ վերցնել երեխային: Նույնն էլ ցանկանում է երեխան: