Միլիարդատեր ռուս գործարարը մեղադրվում է փողերի լվացման մեջ
Ռուս սենատոր Սուլեյման Կերիմովը‚ ով Նիցցայում ձերբակալվել է հարկեր չվճարելու համար‚ իր մեղքը չի ճանաչում: Այս մասին հայտնում է Россия 24-ը:
Հեռուստաալիքի տեղեկություններով քաղաքական գործչի գործով զբաղվում են նրա փաստաբանները: Ընդ որում նշվում է‚ որ Ֆրանսիայի տարածքում Կերիմովը գտնվում է սև ցուցակում՝ առանց դիվանագիտական անձնագրի: Այս տեղեկությունը նաև հաստատել է РИА Новости-ն՝ Դաշնության Խորհրդում:
Նոյեմբերի 21-ին հայտնի է դարձել‚ որ Կերիմովը ձերբակալվել է Նիցցայում ֆրանսիական ոստիկանության կողմից:
Ի հակադրություն հարկերի չվճարման մասին տեղեկատվության՝ Bloomberg-ը նշում էր‚ որ սենատորին մեղադրում են փողերի լվացման մեջ:
Նշենք‚ որ Սուլեյմաբ Կերիմովը Դագեստանի ռուսական պառլամենտում վերին պալատի ներկայացուցիչ էր: Նա երկար ժամանակ գործարարությամբ էր զբաղվում և Forbes-ը նրա ունեցվածքը գնահատել է 6.3 մլրդ դոլլարով: