Դոնալդ Թրամփի թիկնապահներին հեռացրել են աշխատանքից կանաց հետ անթույլատրելի կապեր ունենալու համար
Սպիտակ տանը երեք ռազմական աշխատակցի են հեռացրել աշխատանքից արտասահմանցիների հետ «ոչ հարիր կապերի» համար Ասիա ուղևորության ժամանակ: Այս մասին հայտնում է Washington Post-ը:
Ծառայողները հատուկ բաժնի աշխատակիցներ էին‚ ովքեր պատասխանատու էին հանրապետության առաջին դեմքերի համար‚ այդ թվում՝ ԱՄՆ նախագահի: Ինչպես Պենտագոնում են կարծում‚ ծառայողները արտասահմանցիների հետ կապեր են ունեցել Դոնալդ Թրամփի Վիետնամ կատարած այցի ժամանակ:
Թե ինչում է արտահայտվել ոչ հարիր պահվածքը‚ չի տեղեկացվում: Սակայն եթե հետախուզությունը հաստատի մեղադրանքները‚ ապա ծառայողները կարող են նաև բանակից հեռացվել կամ նույնիսկ ռազմական դատարանի առաջ կանգնել: