Ռուսաստանում հաստատվել է մուտքի վիզայի նոր տեսակ
Ռուսաստանում հաստատվել է մուտքի վիզայի նոր տեսակ ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու համար. հայտնում է Газета.ru-ն:
Այդ վիզան կարող է տրամադրել դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հաստատությունը, եթե կա ՆԳՆ համապատասխան որոշում քաղաքացուն ՌԴ-ում ժաանակավոր բնակության թույլտվություն տրամադրելու մասին: Նման վիզան կարող է լինել միայն մեկանգամյա: