Բիլ Քլինթոնը կրկին հատնվել է սեքս-սկանդալների կենտրոնում. Միանգամից 4 կանայք հայտարարել են սեռական ոտնձգությունների ենթարկվելու մասին
New York Times-ի նախկին խմբագիր և գրող Էդուարդ Կլայն, ով չորս գիրք է գրել Քլինթոնի ընտանիքի մասին, հաղորդում է ևս 4 կանանց մասին, ովքեր մեղադլում են Բիլ Քլինթոնին սեռական ոտնձգությունների մեջ: Այս մասին հաղորդում է Mignews.com-ը՝ հղում տալով Daily Mail-ին:
Գրքում պատմվում է, որ դեպքերը տեղի են ունեցել 2000-ականներին: Հաղորդվում է, որ աղջիկները, ովքեր դարձել են Քլինթոնի ոտնձգությունների զոհը, աշխատել են Ռոնալդ Բյորքլի ընկերությունում։ Նախկին նախագահը համագործակցել է միլիոնատիրոջ հետ և ճանապարհորդել ողջ աշխարհով նրա իգական սեռի օգնականների հետ։ Աղջիկները հաստատում են, որ սեռական ոտնձգությունների բոլոր դրվագները տեղի են ունեցել Բյորքլի մասնավոր ինքնաթիռում։
Ներկայում Բիլ Քլինթոնի իրավաբանները փորձում են համոզել կանանց՝ գործը դատարան չհասցնել։ Նրանք, իրենց հերթին, պատրաստ են հրաժարվել մեղադրանքներից՝ նյութական փոխհատուցման դիմաց։