Զգու՛յշ եղեք, հարգելիներս, ձյան հետ չեն խաղում. խորհուրդներ՝ վարորդներին
Քանի որ Գագիկ ջանը պաշտոնապես հայտարարեց, որ վաղվանից ձմեռը գալիս է, մի երկու խորհուրդ վարորդներին՝
Թաց ձյունը ավելի վտանգավոր է քան գետինը ձյունով պատած լինելը, խորհուրդ եմ տալիս անտեղի գազեր ու տորմուզներ չտալ։
Սառած ժամանակ հնարավորինս ձգտեք քիչ տորմուզ տալ։
Եթե կյանքում ձյան ժամանակ չեք քշել ու ռիսկներդ չի հերիքում, ավելի լավա տղայություններդ չբռնի։
Սառույցի դեմ ամեն ինչ անզոր է, զգուշ եղեք ու հույսներդ ոչ մի բանի վրա մի դրեք, երբ սառած հատվածի վրա եք։
Եթե ձեր մեքենան տորմուզ չի տալիս ու ուղղակի առաջ է գնում ղեկը թեքեք դեպի մայթ կամ ավելի հարմար տեղ որտեղ տուպիկ կլինի։
Զգույշ եղեք, հարգելիներս, ձյան հետ չեն խաղում։
Հ.Գ. Աղջիկներ, տաքսի նստելուց առաջ ակերին ուշադիր եղեք։
Անկախ Հայաստան. Ֆեյսբուք