Ադրբեջանում Ֆրանսիայից վիրավորվել են. Բաքուի բողոքը՝ Բակո Սահակյանի Ֆրանսիա կատարած այցի հետ կապված
Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել այդ երկրում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեզը: Այս մասին հայտնում է «АПА» գործակալությունը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ, ադրբեջանական իշխանություններն իրենց դժգոհությունն են հայտնել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցելության առնչությամբ։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևի հայտարարության մեջ նշվում է, թե այդկերպ «Հայաստանը և հայկական լոբբին Եվրամիության երկրներում փորձում են խոչընդոտել բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը»։