Քադիրովը առաջարկել է Վրաստան ուղարկել Ստալինի մասունքները
Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովն առաջարկել է Իոսիֆ Ստալինի մասունքները տեղափոխել Վրաստան: Այսպիսի հայտարարություն նոյեմբերի 21-ին Քադիրովը արել է Интерфакс-ին տված իր հարցազրույցի ժամանակ:
«Ինչ վերաբերվում ա Ստալինի մասունքներին‚ ապա պետք է դրական վերաբերմունք ցուցաբերել և տալ դրանք Վրաստանին‚ որպեսզի դրանք հենց նրա հայրենիքում թաղվեն: Վրաստանը եղել է Սովետակա Միության մի մասը‚ որը ղեկավարել է Իոսիֆ Ստալինը: Այս պատճառով ավելի տրամաբանական և արդար կլինի‚ եթե Վրաստանը հնարավորություն ունենա թաղել նրան‚ իսկ Ռուսաստանի միլլիոնավոր բնակիչներ լիաթոք կշնչեն‚ իմանալով‚ որ Ստալինի հոգին լքել է Ռուսաստանը» - առաջարկել է Կադիրովը:
Բացի այդ՝ Չեչնիայի նախագահը առաջարկում է Վլադիմիր Լենինի մարմինը թաղել և Ռուսաստանում դաշնային մակարդակով հավերժացնել Նիկիտա Խրուշյովի հիշատակը: