Գերմանամկան օգնությամբ տներ կողոպտած երեխան հայտնաբերվել է (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Բարնաուլ քաղաքի ոստիկանները օպերատիվ-որոնողական միջոցառումների ընթացքում‚ նաև սոցիալական ցանցերում տարածված ինֆորմացիայի շնորհիվ հնարավոր է դարձել հաստատել գերմանամկնով աղջկա ինքնությունը‚ ով մեղադրվում է մի քանի բնակարանային կողոպուտների մեջ: Այս մասին հայտնում է Вести.ру-ն:
Աղջիկը 12 տարեկան էր‚ նա հարևան տարածաշրջանի բնակչուհի է‚ ով հաշվառված է տեղի անչափահասների գործերով բաժանմունքում: Ընտանիքի հետ աշխատում են տեսուչները‚ իսկ ոստիկանները քննում են ընտանիքի կողմից կատարված հանցագործությունների պայմանները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել‚ որ 10-11 տարեկան մի աղջիկ իր տարիքակիցների հետ էր ծանոթանում փողոցում՝ առաջարկելով իրենց տալ տարայով գերմանամկանը: Արդյունքում նա վստահություն էր շահում և հայտնվում նոր ծանոթների բնակարաններում:
Այնտեղ աղջիկը կողոպուտներ էր իրականացնում‚ իսկ գողացված ապրանքը փոխանցում իր մեծահասակ մեղսակցին: