Հռոմում տաքսու վարորդները գործադուլ են հայտարարել
Իտալիայում տաքսիստների համազգային գործադուլ է տեղի ունենում սկսած երեքշաբթի օրից՝ առավոտյան 8-ից մինչև երեկոյան 10-ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Տաքսիստները միացել են փոխադրումների սեկտորի մասնակի անկախացման մասին օրենքի նախագծի դեմ բողոքներին: Նրանց կարծիքով օրենքի նախագիծը կհեշտացնի միջազգային կազմակերպությունների աշխատանքը‚ որոնք տաքսի ծառայություններ են մատուցում՝ հեռախոսային հավելվածների միջոցով և այդպիսով ավանդական փոխադրողների աշխատանքին վնաս պատճառում:
Գործադուլի ընթացքում տաքսիստների արհմիությունները բացառություններ են անում տարեցների‚ հաշմանդամների և նրանց համար‚ ովքեր ցանկանում են տեղափոխվել հիվանդանոց:
Համարյա ողջ երեքշաբթի օրը գործադուլ անող տաքսիստները լինելու են Հռոմի տրանսպորտի նախարարության մոտ: Տաքսու կանգառները Իտալիայի մայրաքաղաքի ողջ տարածքում անսովոր դատարկ են: