Արքեպիսկոպոս Բեքչյանը Էրդողանին նամակ է գրել
Պոլսո հայոց պատրիարքարանի պատրիարքի տեղապահ արք. Գարեգին Բեքչյանը նամակ է գրել Թուրքիայի նախագահին և ՆԳ նախարարին։
Ինչպես տեղեկանում ենք Ստամբուլի հայկական «Ակոս»–ից, Պոլսո հայոց պատրիարքարանը արք. Բեքչյանի նամակի բովանդակության մասին ոչինչ չի հայտնել։
Ենթադրվում է, որ նամակում անդրադարձ է կատարվել պատրիարքի ընտրության բյուրոկրատական խնդիրներին։