Թմբլիկ ազդրերը կյանքեր են փրկում. «plus-size» մոդելը՝ «Victoria's Secret»-ի հրեշտակ (լուսանկար)
Որքան էլ գեր մոդելների թրենդը տարածվում է, դեռևս քիչ ընկերություններ են պատրաստ համագործակցել նրանց հետ, օրինակ, «Victoria's Secret»-ի ցուցադրություններին դեռևս դժվար է պատկերացնել գիրուկ «հրեշտակների»:
«Victoria's Secret»-ի հայտնի ամենամյա շոուին ընդառաջ հայտնի «plus»-չափերի մոդել Էշլի Գրեմը «Instagram»-ում լուսանկար է հրապարակել, որում նա հայտնի «հրեշտակի» դերում է:
«Ահա իմ թևերը»,- գրել է մոդելը:
Լուսանկարին ուղեկցող հեշթեգը ևս բավականին հետաքրքրական է եղել: «Թմբլիկ ազդրերը կյանքեր են փրկում»,- գրել է մոդելը: