Էլթոն Ջոնի, Մադոննայի և Փոլ Մաքքարթնիի մեքենաները վաճառքի են հանվել
Հին ավտոմեքենաները, որոնք նախկինում պատկանել են հայտնի երաժիշտ Փոլ Մաքքարթնիին, Էլթոն Ջոնին և Մադոննային, վաճառքի կհանվեն Լոնդոնի «Bonhams» աճուրդի տանը: Այս մասին գրում է Life.ru-ն: Իարդարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին: Այս մասին հաղորդվել է աճուրդի տան թվիթթերյան էջում:
Ամենաթանկը կարժենա 1964 թվականի արտադրության «Aston Martin DB5» մեքենան, որը պատկանել է Մաքքարթնիին: Այն գնահատվում է կես միլիոն դոլարից ավելի:
«The Beatles»-ի նրա գործընկեր Ռինգո Սթարի «Austin Mini Cooper 'S' »-ը՝ 1996 թվականի արտադրության, գնահատել են 119-159 000 դոլար:
Իսկ 1959 թվականի « Rolls-Royce Silver Cloud»-ը, որը պատկանել է Մադոննային, գնահատվում է 795 000-ից մինչև ավելի քան մեկ միլիոն դոլար:
Էլթոն Ջոնի՝ 1959 թվականի արտադրության «Bentley,»-ն գնահատվում է մինչև 662 000 դոլար: