Պայթյունների շարք՝ Նյու Յորքի կոսմետիկայի գործարանում. կա 75 տուժած (տեսանյութ)
Ավելի քան 70 մարդ է տուժել Նյու Յորքի նահանգում՝ «Verla International» կոսմետիկայի գործարանում, որոտացած պայթյունների շարքի հետևանքով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով MidHudsonNews.com-ին:
Ինչպես հաղորդվում է, դեպքի վայրում աշխատում են հրշեջներ ողջ շրջանից: Տուժածների թիվը կազմում է մոտավորապես 75 մարդ:
Տեղի բնակիչներին խորհուրդ են տալիս ամուր փակել պատուհանները թունավոր նյութերի պատճառով, որոնք պարունակվում են հրդեհից առաջացած ծխի մեջ: