Եվրոպայի հայերը 1.23 միլիոն եվրո են հավաքել Արցախին օգնելու համար
Նոյեմբերի 15-19 Ֆրանսիայում անցկացվել է հերթական Հեռախոսամարաթոնը, որի արդյունքում Եվրոպայի հայերը 1,23 միլիոն եվրո են հավաքել:
«4 օր շարունակ տևած Հեռախոսամարաթոնին միացել է ավելի քան 9900 եվրոպաահայ ընտանիք և կազմակերպություն՝ Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Գերմանիայից և Հունաստանից։Արցախի նախագահ Բակո Սահակյանը հատուկ այցով Փարիզում էր»,- նշվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրության մեջ: