Որդուս քավորը կլինի Մկոն. Արամ MP3-ն` Դավթին մկրտելու և եղբոր հանդեպ Առնոյի վերաբերմունքի մասին (լուսանկարներ)
Երգիչ, դերասան Արամ MP3-ի և Աննայի երկրորդ որդին՝ Դավիթն արդեն քառասուն օրական է. ծնողները փոքրիկի քառասունքից դուրս գալը նշել են ընտանեկան միջավայրում: Արարողությանը ներկա են եղել Արամի և Աննայի ծնողները, եղբայրներն ու քույրերը: Tert.am Life-ն օգտագործեց առիթն ու երգչի հետ զրուցեց ընտանիքի մասին։
Երգիչ-շոումենը տեղեկացրեց, որ երեխայի «քառասունքից հանելու» արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում: «Ընտրեցինք այդ եկեղեցին, քանի որ ես և Առնոն այդ եկեղեցում ենք մկրտվել, իմ ու Աննայի պսակադրության արարողությունն էլ է այնտեղ կատարվել»,- ասաց Արամ MP3-ն:
Քառասունքի օրը Դավիթը մի շարք նվերներ է ստացել։ Անդրադառնալով իրենց նվերներին` Արամն ասաց. «Որպես այդպիսին` նվեր չենք արել երեխային, նա նվերներ ստացավ, բայց մենք ինչ-որ առանձնակի բան չէինք պատրաստել: Քանի որ ամբողջ օրն իր հետ ենք, մենք ենք իր նվերը կամ պատուհասը, չգիտեմ (ծիծաղում է, հեղ.)»:
Մանրամասները՝ այստեղ: