«Միսս Աշխարհ 2017»-ը՝ առանց դիմահարդարման (լուսանկարներ)
Համացանցում հայտնվել են «Միսս Աշխարհ 2017» տիտղոսակրի լուսանկարները՝ առանց դիմահարդարման։
Առաջին գեղեցկուհու թագը բաժին է հասել հնդիկ մոդել Մանուշի Չհիլարին։ Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է չինական Հայնան կղզում, դրան մասնակցել են 118 երկրների գեղեցկուհիները։
20-ամյա մոդելը ծնվել է բժիշկների ընտանիքում և սովորում է Բհագատի պետական բժշկական քոլեջում։