Եվրոպայի հայերը 1,23 միլիոն եվրո գումար կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին
Նոյեմբերի 15-19 Ֆրանսիայում Հեռախոսամարաթոն էր, որին մասնակցել են Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայիեւ Հունաստանի տեղական մարմինները: Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
4 օր շարունակ Հիմնադրամի կամավորները զանգահարում էին եվրոպական երկրներում ապրող հայերի ընտանիքներին և կազմակերպութուններին՝ ներկայացնելով Հիմնադրամի՝ նոյեմբերի 23-ին կայանալիք Հեռուստամարաթոն «Բերքառատ Արցախ» թեման և նպատակները։
Ավելի քան 9900 եվրոպահայ ընտանիք և կազմակերպություն միացել է հանգանակություններին, և այսպիսով Եվրոպայի հայերի կողմից կատարված ներդրումը Հեռուստամարաթոն 2017-ին կկազմի 1,23 միլիոն եվրո։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ Հիմնադրամի տեղական մարմինները տարբեր երկրներում կազմակերպում են նմանօրինակ երեկույթներ՝ գումար հավաքագրելու համար։
«Բերքառատ Արցախ» խորագիրը կրող Մարաթոնի թեման Արցախի ոռոգման համակարգի կառուցումն է և արևային էներգետիկ կայանների տեղադրումը։